Ընտրական տեղամասերում աշխատելու համար դիմում է ներկայացրել 6000 մասնագետ (տեսանյութ)

2017-02-17 21:25:06

Ընտրական տեղամասերում աշխատելու համար դիմում է ներկայացրել 6000 մասնագետ, որոնց վերապատրաստելու է 120 դասախոս:

«Այդ աշխատանքները կատարվելու են մարտի առաջին տասնօրյակից սկսած: Մարտի 2-րդ տասնօրյակում կազմակերպվելու է ստուգում, որից հետո տարածքային ընտրական հանձնաժողովները որոշելու են, թե որ մասնագետը, որ տեղամասում է աշխատելու»,- հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ թե որքան գումար է հատկացվել մասնագետների վերապատրաստմանը և որտեղից են այդ գումարները տրամադրվել, Մուկուչյանը դժվարացավ պատասխանել՝ ասելով, թե ստույգ չի տիրապետում:

Ինչ վերաբերում է ֆինանսակաան աղբյուրին, ապա դա իրականացվում է այն ծրագրի հաշվին, որը կազմակերպել է տեխնիկական սարքերի ձեռքբերումը. այսինքն, միջազգային դոնոր՝ հանրության կողմից:

 

Դիտվել է 443 անգամ:


Լրահոս
21 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը