Ինչպիսի՞ տեսք կունենան քվեախցիկները. ներկայացնում է Տիգրան Մուկուչյանը (տեսանյութ)
Political«Քվեախցում ինֆորմատիվ բնույթի տեղեկատվություն է լինելու, ըստ էության, սա վերջին տեղն է, որտեղ ընտրողը կատարելու է քվեարկությունը»,- նշում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Մուկուչյանը տեղեկացրեց, որ ունենալու ենք բազմաթիվ ուսումնական բնույթի նյութեր քվեարկության կարգը պարազաբանելու համար: Այդ կապակցությամբ հոլովակ է պատրաստվել, որը շուտով եթերում պարբերաբար կցուցադրվի:
«Քվեախցում տեղադրվելու են նաև չօգտագործված քվեաթերթիկների արկղը: Արկղի՝ խցում տեղադրելը օրենսդրի պահանջն էր: Դրա տրամաբանությունը հետևյալն է. որ յուրաքանչյուր ընտրողի համար տվյալ արկղում գտնվող քվեաթերթիկները անձամբ հասանելի լինեն: Այդպիսով կարող է ընտրել իրեն ցանկալի քվեաթերթիկը: Այդ դեպքում որևէ կերպ հնարավոր չի լինի վերահսկողություն սահմանել ընտրողի վրա»: