Առևանգված ավտոմեքենան հայտնաբերվեց. մեքենայում էր նաև առևանգողը (տեսանյութ)

2017-02-17 23:00:30

Ոստիկանները հայտնաբերել են փետրվարի 7-ին առևանգված մեքենան:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հրազդանի բաժնում փետրվարի 7-ին ահազանգ է ստացվել, որ առևանգել են իր մեքենան. բանալիները մեքենայի վրա էր եղել, դռները բաց, հանցամիտն էլ օգտվել էր առիթից: Հաղորդումից ժամեր անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել մեքենան Կոտայքի մարզում՝ Քաղսի գյուղ տանող ավտաճանապարհին: Մեքենայի մեջ էր եղել նաև առեւանգողը՝ Հրազդանի բնակիչ Վազգեն Գալստյանը: Նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական ցուցմունք:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում

Դիտվել է 2369 անգամ:

Լրահոս
24 Փտր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը