Բելառուս լրագրողը սխալ կանխատեսում անելուց հետո կատարել է խոստումը և թերթ կերել (տեսանյութ)
ՍպորտԲելառուս լրագրողը կատարել է խոստումը և թերթ կերել:
Պրեսբոլ պարբերականի հոկեյի բաժնի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորենկովը պարբերականում գրել է «Դինամո» հոկեյի թիմի և մենեջեր Պավել Բորբայի ձախողման մասին, խոստանալով, որ եթե ակումբը դուրս գա փլեյ-օֆֆ, իսկ Բուրբան շարունակի աշխատանքը, ապա ինքը կուտի պարբերականի համարը:
Մինսկի ակումբը կատարել է պահանջը, որից հետո պարբերականի տեսքով տորթ է տվել Ֆեդորենկովին:
«Շատ համեղ է, բայց արդար չէ», –ասել է Ֆեդորենկովը և կատարել է խոստումը՝ ուտելով նաև թերթը: Այս մասին տեղեկացնում է eurosport.ru-ն: