«Փաստ». Տարածք չտաս՝ փողը կտամ կառնեմ
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
««Փաստի» տեղեկություններով' գեներալ Միհրան Պողոսյանը խիստ զարմացել է (թաքուն' նաև զայրացել), երբ ՀՀԿ համապետական ցուցակի երկրորդ հորիզոնականում տեսել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունը (ինքը նույն ցուցակի 73–րդ հորիզոնականում է): Բայց սա արդեն կարևոր չէ: Կարևորը Տարոնի աներձագին' Ռոբերտ Սարգսյանին Զեյթուն–Ավանում հաղթելն է:
Ըստ որոշ տվյալների' Միհրան Պողոսյանին հայտնել են, թե Տարոն Մարգարյանը կարգադրել է Ավանում Միհրանին որևէ տարածք չտրամադրել շտաբների համար: Բայց դա Միհրանին չի վհատեցրել: Անմիջապես գործի է անցել: Ավանում, Ավան–Առինջում գեներալը մեծ թափով սկսել է տարածքներ վարձել, որտեղ պետք է' տարածքներն ուղղակի գնել է: Արդեն սեփականություն է և ոչ ոք ոչինչ չի կարող անել: Միհրանի դեմ խաղ չկա' համոզված են նրա կողմնակիցները: Իսկ Տարոնենք իրենց հաղթանակի հարցում կասկածներ չունեն»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: