Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը «Մենչեսթեր Յունայթեդ»-ի կազմում վերսկսել է մարզումները: Այս մասին տեղեկացնում է Manchester Evening News-ը:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ավելի վաղ հայտարարել էր, որ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Սենտ Էտիեն»-ի հետ հանդիպումը բաց է թողել վատառողջ լինելու պատճառով:
Ակնկալվում է, որ Մխիթարյանը կկարողանա մասնակցել Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի՝ «Բլեքբերնի» հետ հանդիպմանը:
Խաղը տեղի է ունենալու փետրվարի 19-ին , մեկնարկը Երևանի ժամանակով 20:15-ին: