Հրդեհ Այգեշատ գյուղում
ՀասարակությունՓետրվարի 18-ին, ժամը 17:54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Բարեկամության փողոցի տներից մեկում:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 19:52-ին:
Այրվել են Ռ. Հ.-ի տան տանիքի կառուցատարրերը (մոտ 20 քմ):