Մայդանի ակցիաները շարունակվում են (տեսանյութ)
ԱշխարհԿիևի կենտրոնում մոտ 1500 մարդ մասնակցում է Մայդանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցին նվիրված ակցիաներին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Հանրահավաքները սկսվել են փետրվարի 18-ից և կավարտվեն 22-ին:
Այժմ մայրաքաղաքի կենտրոնական հատվածում հասարակական կարգի պաշտպանությունն ուժեղացված է: Կիևի կառավարական հատվածում մի քանի հարյուր ոստիկաններ և Ազգային գվարդիայի զինվորներ հերթապահում են:
Ուժայինները Ուկրաինայի նախագահի աշխատակազմի շենքի հարակից տարածքում փշալարեր են տեղադրել և ոչ մեկին չեն թողնում այդտեղ մտնել: Փշալարարերից այն կողմ կանգնած են մի քանի տասնյակ ոստիկանական ավտոբուսներ և Ազգային գվարդիայի մեքենաներ: