Դիտվել է 33697 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 20577 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16969 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13795 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12870 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12183 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11555 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11169 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 11047 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10511 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 10261 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9982 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 9923 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9890 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 8258 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
ԼՂ նախկին նախագահը հանդիպել է Քոչարյանին ու խոսել եղբոր մասին. «Չորրորդ ինքնիշխանություն»
Մինչ տարբեր քաղաքական մեկնաբաններ ու գործիչներ շարունակում են քննարկել ՀՀԿ-ԲՀԿ «խաղաղ գոյակցության» կամ հնարավոր առճակատման հարցը, հայրենի օլիգարխիայի թաքնված դեմքերը շտապում են ճշտումներ անել իշխող վերնախավի հետ, թև ինչպիսին է լինելու իրենց «հետո»-ն ու դրանից բխող բոլոր քայլերը: Շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքական դաշտի որոշակի վերաձևումներից հետո ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը օրերս հերթական անգամ շտապել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին և նախ նրա մոտ կարծիք հայտնել իր եղբոր` Արեգ Ղուկասյանի` «Աղի» կոմբինատի Արեգի նկատմամբ ՀՀԿ-ի ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքի մասով, այնուհետև նշել. «Շեֆ ջան, մենք հո կորած մարդիկ չենք, որ մեր հետ ով ոնց ուզի վարվի: Ճիշտ ա, մի մանդատ էս կողմ-էն կողմը էականորեն մեծ հարց չի լուծում, բայց, այդուհանդերձ, պետք ա հարկային ոլորտի նկատմամբ ուշադիր լինենք, և ամենագլխավորը` թույլ չտանք ընդերքի հետ անլուրջ վարվել, քանի որ դա է մեր ագգի ապրուստը»: Նույն լուրերի համաձայն` ասում են, որ Քոչարյանը հանգստացրել է Ղուկասյանին` ասելով, որ ՀՀ-ի ապագայի հետ կապված պետք չէ ժամանակից շուտ մտահոգությունների գիրկն ընկնել:
Ի դեպ, «ՉԻ»-ին հասած տեղեկությունների համաձայն, ԼՂՀ նախկին նախագահը ՀՀ-ում իրեն պատկանող բիզնես կենտրոնների բաժնեմասը պատրաստվում է վաճառել ոուսական այլ ընկերությունների, քանի որ Ղուկասյանին կարծես թե այնքան էլ ձեռնտու չէ այսօրվա պայմաններում ՀՀ-ում ընդլայնվելու և բիզնես գործունեությամբ զբաղվելու: Այս հարցերի շուրջ թերթն իհարկե փորձել է լսել երկու կողմերի տեսակետը, սակայն չի հաջողվել, քանի որ, ինչպես միշտ, վերջիններս ավելի շուտ գերադասեցին լռել, այլ ոչ թե խոսել:

