Կասիլյասը` ռեկորդակիր
Սպորտ«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվանտուս»-ի դեմ հանդիպմանը՝ ռեկորդային էր:
Իսպանացի դարպասապահի համար սա 16-րդ մասնակցությունն էր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլին, որոնցից 15-ը ֆուտբոլիստն անցկացրել է «Ռեալ»-ում:
Այս ցուցանիշով Կասիլիասը շրջանցեց Ռայան Գիգզին ու Ռաուլին, ովքեր ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլին մասնակցել են 15 անգամ:
Նշենք, որ այս խաղում պորտուգալական թիմը պարտվել է 0:2 հաշվով: