Մայքլ Ջեքսոնի դուստրը լուսանկարվել է նորաձևության հանդեսի շապիկի համար
ԼուսանկարներՓերիսը՝ երաժիշտ Մայքլ Ջեքսոնի դուստրը, ֆոտոշարքի է մասնակցել նորաձեւության մասին CR Fashion Book հանդեսի շապիկի համար: Աղջկա լուսանկարը հրատարակությունը հրապարակել է Instagram սոցիալական ցանցի իր էջում:
Բացի նկարահանմանը մասնակցելուց, ինչի համար 18-ամյա ամերիկուհին ծածկվել է կապույտ գույնի զգեստով, նա նաեւ հարցազրույց է տվել: Տեքստային նյութի նախապատրաստսմանը մասնակցել է կինոռեժիսոր եւ դերասան Լի Դենիելսը. նա Ջեքսոնի հետ լուսանկարը հրապարակել է սոցցանցի իր օգտահաշվում:
Հանդեսի համար արված կադրն ավելի հազարավոր լայքեր է հավաքել: Ջեքսոնի լուսանկարով համարը հասանելի կլինի մարտի 2-ից:
Հունվարին տեղեկացվել էր, որ Փերիս Ջեքսոնն իր կյանքում առաջին ծավալուն հարցազրույցն է տվել Rolling Stone հրատարակությանը, որի ընթացքում հայտարարել է, թե հոր մահը համարում է կանխամտածված սպանություն:
Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում: Նրա մահվան ստույգ պատճառը դեռեւս պարզված չէ, սակայն, վարկածներից մեկի համաձայն, երգիչը կարող էր մահանալ պրոպոֆոլի գերդոզավորումից:
Փերիսը նրա երեք զավակներից մեկն է: Մնացել են նաեւ երգչի որդիները՝ Փրինս Մայքլը եւ Փրինս Մայքլ Երկրորդը: Նրանց խնամքն ստանձնել է տատիկը: