Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա՞ Մարտի 1-ի հանրահավաքին
ՔաղաքականՄարտի 1-ին, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում՝ 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին հանրահավաք և երթ կկազմակերպվի:
Կազմակերպիչներն են՝ Հայ ազգային կոնգրեսը և Հայաստանի ժողովրդական կուսակցությունը:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գևորգյանն ասաց, որ այս տարի հանրահավաքն ու երթը կլինի այնպես, ինչպես եղել է անցած 9 տարիներին:
Մեր այն հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալո՞ւ է, Գևորգյանն ասաց, որ այս պահին միայն այդքանը կարող է ասել և հարցի վերաբերյալ հստակություն չմտցրեց: