Գլխագին՝ Բաշար Ասադի համար
Средний ВостокՍաուդյան հեղինակավոր կրոնական գործիչ Ալի Ալ-Ռաբիեին մայիսի 28-ին 450,000 դոլար գումար է առաջարկել նրան, ով կսպանի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, հաղորդում է Gulf News-ը։
Ինչպես հայտարարել է իմամը, նա գնացել է այդ քայլին՝ լսելով սիրական Հուլա քաղաքում տեղի ունեցած կոտորածի մասին, որում մայիսի 25-ին սպանվել էր ոչ պակաս քան 116 մարդ։
«Մենք 450,000 դոլար պարգևատրում ենք խոստանում նրան, ով կվերացնի Բաշար Ասադին՝ մարդասպանի, ում հանցագործությունները կանանց և երեխաների հանդեպ ցնցեցին ողջ աշխարհը», - հայտարարել է Ռաբիեին։
Սաուդյան արքայական ընտանիքի կամ սիրական վարչակազմի արձագանքների մասին դեռ չի հաղորդվում։
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, մայիսի 25-ի երեկոյան սիրիական Հուլա քաղաքը ենթարկվել է ականակոծման, որից հետո քաղաքի վրա հարձակվել են խմբավորումներ՝ զինված սառը զենքով և հրազենով։ Դրան հետևած կոտորածի արդյունքում հարյուրից ավելի մարդ է զոհվել, այդ թվում՝ 32 երեխա։
Բնակիչները պատասխանատվությունը բարդել են «Շաբիհ» ալավիական խմբավորումների վրա, որոնք հադես են գալիս ի պաշտպանություն Սիրիայի նախագահի։ Երկրի ղեկավարությունը, իր հերթին, մեղքը բարդում է «Այ-Քաիդայի» գրոհայինների վրա։
Սիրիայում անցյալ տարի սկիզբ առած ապստամբության հետևանքով արդեն զոհվել է մոտ 13,000 մարդ։