Կապիտան Գոռ Խուդինյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
ՀՀ Նախագահի հրամանագրում մասնավորապես ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ- շտաբի պետ, կապիտան Գոռ Ֆրունզիկի ԽՈՒԴԻՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով: