Ինչպիսին կլիներ Մոուրինյուի արձագանքը վիճակահանությանը. Daily Mail-ի հումորային շարժանկարը
ՍպորտԵվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը ուժերը կչափի «Ռոստով»-ի հետ:
Հեղինակավոր Daily Mail պարբերականը հումորային շարժանկար է հրապարակել, որի հերոսը Մոուրինյուն է:
Ավելի վաղ՝ պորտուգալացի մասնագետը նշել էր, որ կցանկանար խուսափել երկար ուղևորությունից: Իսկ այժմ մանչեսթերյան թիմը ստիպված կլինի երկար ճանապարհ անցնել, որպեսզի մարտի 9-ին խաղա «Ռոստով»-ի հետ:
Իսկ մարտի 13-ին Մոոուրինյուի թիմը Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում ուժերը կչափի «Չելսի»-ի հետ:
March 9: Man Utd's 3,744 mile round trip to Rostov
— MailOnline Sport (@MailSport) February 24, 2017
March 13: Man Utd's FA Cup quarter final at Chelsea https://t.co/ySJJfJnzr8 pic.twitter.com/9gz3p02yPM