ՕՐՕ-ի կարգախոսը՝ Ժառանգություն - համախմբում - հաղթանակ
Քաղաքական«Հայաստանում մարտահրավերները հասել են սպառնալիքի մակարդակի և դա է պատճառը, որ կայացավ այս բացառիկ համախմբումը: Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ոչ միայն կարող է, այլ նաև ունի անհրաժեշտ կամքը՝ երկրում ծառացած հիմնախնդիրների լուծման համար»,-այս մասին այսօր դաշինքի համագումարի բացման խոսքում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ՕՐՕ դաշինքը որակելով «աշխարհում եզակի դաշինք»: Վերջինս ընթերցեց նաև երեք կուսակցությունների կողմից ստորագրված դաշինքյան համաձայնագիրը, որին միացել են նաև ՀԿ-ներ ու մի քանի այլ կուսակցություններ, որոնց թվում՝ «Ազատամարտիկների դաշինք»-ը:
Ժառանգություն-համախմբում-հաղթանակ կարգախոսով՝ վերը նշված կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները պատրաստ են խորհրդարանական ընտրություններին:
Արմեն Մարտիրոսյանն իր խոսքում անդրադարձավ իրենց դաշինքի կազմում ընդգրկված երիտասարդների առկայությանը՝ դա համարելով քաղաքական նոր էջի և նոր մոտեցման հավաստում: