Մարտուն Գրիգորյանը չգիտի, թե ինչպիսի շանսեր ունի Գյումրիում
ՔաղաքականՇիրակի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը դեռ չի կարող ասել, թե ընդդիմադիր կեցվածքով հայտնի Գյումրիում ինչպիսի շանսեր ունի. «Ընտրությունների օրը կերևա»,- նշում է պատգամավորը:
Հետաքրքրվեցինք՝ Գյումրիում ինչպիսի՞ քաղաքական վիճակ է. «Նորմալ տրամադրվածություն է, ամեն ինչ նորմալ է, բացարձակ խնդիր չկա, քարոզարշավի ընթացքում կերևա՝ որը որից հետո է»,- նշեց պատգամավորը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հարցին՝ Շիրակի մարզում առաջադրված ՀՀԿ թեկնածուների, մասնավորապես՝ իր և Արման Սահակյանի միջև լարվածություն չկա՞, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց, որ դա հերթական սուտ լուրն է:
Պատգամավորի հետ խոսեցինք նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի՝ իրեն սատարելու մասին: Հետաքրքրվեցինք՝ ինչու է Բալասանյանը ՀՀԿ թեկնածուներից հենց իրեն սատարելու: Պատգամավորը հարցից խուսափեց և առաջարկեց այդ հարցն ուղղել հենց Բալասանյանին:
Նշենք, որ Բալասանյանն աջակցում է Գրիգորյանին, որովհետև վերջինս էլ օգնել է նրան՝ քաղաքապետ դառնալու գործում: