Վատ վիճակահանություն էր. Մոուրինյուն՝ Եվրոպայի լիգայի մասին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը, որի շրջանակներում պորտուգալացու թիմը կմրցի «Ռոստով»-ի դեմ:
«Սա վատ վիճակահանություն է բոլոր առումներով: «Մանչեսթեր Յունայթեդ-ի» համար այս դժվարին շրջանում սպասվում է երկար թռիչք: Վատ վիճակահանություն է, որովհետև մեզ այնքան էլ հեշտ մրցակից չի դիմակայելու: Նրանք իրենց վատ չդրսևորեցին Չեմպիոնների լիգայում: «Ռոստով»-ը լավ պաշտպանվում է, բայց մենք նրանց հաղթելու միջոցը կգտնենք»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Թիմերի միջև առաջին խաղը տեղի կունենա մարտի 9-ին՝ Դոնի Ռոստովում: Պատասխան խաղը՝ մարտի 16-ին` Մանչեսթերում: