Ես տեսնում եմ Քրքորյանի երկու միլիոնանոց կտակը, որը մեզ է սպասում. Վարդան Օսկանյան
Քաղաքական«Ինձ համար պաշտոնը և փողը արժեքներ չեն»,-հենց այսպես բնորոշեց իրեն ՀՀ նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը՝ թվելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները:
Վարդան Օսկանյանի խոսքով՝ իր պաշտոնավարման օրոք Հայաստան են եկել Քըրք Քրքորյանը, Էդուարդ Էռնեկյանը և Հայաստանը կարողացել է մրցունակ պետություն դառնալ: «Այսօր Հայաստանը համարվում է ոչ ազատ և կոռումպացված երկիր և սա վերացնելու համար՝ իշխանության քաղաքական կամքն է պետք, ինչը բացակայում է:
Ղարաբաղը ինքնորոշվել է և այդ իրավունքը ճանաչվել է միջազգային հանրության կողմից՝ 2007 թվականին: Արցախյան հարցի կարգավորումը հնարավոր է, եթե լինի հզոր բանակ՝ հանձին Սեյրան Օհանյանի: Տնտեսական դաշտում մենք պետք է մրցունակ դառնանք ժամանակակից ՏՏ ոլորտում: Այս տեսլականն ունենալու համար՝ պետք է վերանայել մեր կրթական համակարգը»-հայտարարեց նախկին ԱԳՆ-ն:
Ըստ Վարդան Օսկանյանի՝ կան բոլոր հնարավորությունները՝ երկիրը իշխանությունների անգործությունից դուրս բերելու և զարգացնելու համար. «Ես տեսնում եմ Քըրք Քրքորյանի երկու միլիոնանց կտակը, որը մեզ է սպասում: Կան բազմաթիվ հնարավորություններ՝ հսկայական ներդրումներ այս երկիր բերելու համար, իսկ դա կարող ենք անել միայն նոր իշխանությունների ձևավորման դեպքում»,- ասաց Օսկանյանը:
Նշենք, որ համաժողովին ներկա չէր Րաֆֆի Հովհաննիսյանն, ով իր խոսքը ներկաներին հղեց տեսաուղերձով: