Սարգիս Մուրադյանի «Իմ ժամանակակիցը» ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մայիսի 30-ին
Science and culture2012 թ. մայիսի 30-ին, ժամը 16.00-ին Հայաստանի նկարչի տանը (Երևան, Աբովյան 16) բացվելու է Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի «Իմ ժամանակակիցը» ցուցահանդեսը՝ նվիրված նկարչի 85-ին ամյակին:
Արվեստասերների ուշադրությանը կներկայացվեն ինչպես հայտնի ստեղծագործություններ, այնպես էլ աշխատանքներ, որոնք ցուցադրվում են առաջին անգամ:
Հրավիրվում են բոլոր ցանկացողները:
Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հունիսի 10: