«Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը Անգլիայի ամենատիտղոսակիր ակումբներն են (լուսանկար)
СпортԱնգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3:2 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոն»-ին:
Արդյունքում մանչեսթերյան թիմը հավասարվեց «Լիվերպուլ»-ին: Երկու ակումբներն էլ նվաճել են 41 տիտղոս և ամենատիղոսակիրն են Անգլիայում: Այս մասին տեղեկացնում ենք Sporting Intelligence-ի լրագրող Նիկ Հարիսի թվիթերյան էջից:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 20 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 12 անգամ` գավաթակիր, 5 անգամ՝ լիգայի գավաթակիր, 4 տիտղոս էլ նվաճել է եվրագավաթներում:
«Լիվերպուլ»-ը 18 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7 անգամ գավաթակիր, 8 անգամ լիգայի գավաթակիր, 8 անգամ էլ եվրագավաթների հաղթող:
Երրորդ տեղում Լոնդոնի «Արսենալ»-ն է՝ նվաճած 29 տիտղոսով: