Կոտայքում Բուլկի Արամն ու «կոնտրաբանդայի» Սանամյանը նեղացնում են իրենց կուսակից փոխմարզպետին. «Փաստ»
ԱՐԽԻՎԿոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային ցուցակով հիմնականում երեք առաջատար կադր ունի, որոնց ձայների հետ մեծ հույսեր է կապում: Առաջինը մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը, երկրորդը' իրեն առաջինը համարող, նախկին նախարար Արամ Հարությունյանը (Բուլկի Արամ) և Կոտայքի փոխմարզպետ, ԵԿՄ խորհրդի անդամ Համլետ Հայրապետյանը: «Փաստի» տեղեկություններով' Բուլկին Եղվարդի կողմից, Սանամյանը Հրազդանի կողմից «եկել–մտել են» Համլետի տարածքներ ու ձայներ են փախցնում: Այսինքն' տարածքները պայմանականորեն բաժանելուց հետո երկու զոռբաները նեղում են խեղճ փոխմարզպետին: Երեկ Հայրապետյանը դիմել է ՀՀԿ գրասենյակ' իր կուսակից Բուլկի Արամին և «Կոնտրաբանդայի» Սանամյանին կարգի հրավիրելու հույսով: ՀՀԿ վերնախավը կորոշի' թույլ տա՞լ շարունակվեն այս երկուսի ոտնձգությունները, թե՞ Համլետին աջակցել:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: