Դիտվել է 36904 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 17602 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 14882 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12519 անգամ:Ինչ են գտել «Սվո Ռաֆի» մոտ նրա վերջին ձերբակալության ժամանակ
Դիտվել է 11991 անգամ:«Գիտե՞ս ով եմ՝ վարչապետին խորհուրդ տվողն եմ»
Դիտվել է 11335 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10530 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 10215 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 8688 անգամ:«Ես զենքը կգնեմ ու իրա ընտանիքից մեկին կսպանեմ». սպանված զինվորի մայր (տեսանյութ)
Դիտվել է 8200 անգամ:Գյուղացիները պառկել են Արմավիր-Երևան ճանապարհին. լրացված (լուսանկարներ)
Դիտվել է 7752 անգամ:Զինվորի դին հետ են տանում
Դիտվել է 7735 անգամ:Սիրուշոն չէր, որ պետք է ճանաչվեր տարվա լավագույն երգչուհի. Շուշան Պետրոսյան
Դիտվել է 7729 անգամ:«Համ էլ» Փակ շուկան մշակութային հուշարձան է
Դիտվել է 7626 անգամ:Վլադիմիր Գասպարյանն ու Սեյրան Օհանյանը բանակցում են սպանված զինծառայողի հարազատների հետ
Դիտվել է 7546 անգամ:Ի՞նչ է արել Դեդ Հասանը՝ հայերի համար (տեսանյութ)
Գայանե Առուստամյանի կարծիքով՝ ՀԱԿ–ից կուսակցությունների դուրս գալը նորմալ է
Անցած խորհրդարանական ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանը նորմալ է համարում, որ որոշ կուսակցություններ և անհատներ լքում են Հայ ազգային կոնգրեսը:
«ՀԱԿ-ը միավորում է, ՀԱԿ-ի շարքերն ավելի խիտ են, քան ՀԱԿ-ի քաղաքական վերնախավի շարքերը ու նորմալ է, եթե մեկն ինչ-ինչ պատճառներով վազքուղուց դուրս է գալիս ու համարում է, որ այլ ճանապարհով է պետք հարցը լուծել: Դա շատ նորմալ ու մարդկային երևույթ է»,- ասաց Առուստամյանը:
Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան»-ի ու ՀԱԿ-ի համագործակցությանը ընտրությունների վերահսկման շտաբի շրջանակներում՝ Առուստամյանն ասաց, որ դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում:
«Եթե քաղաքական հարթության վրա ընդհանուր շահ է գտնվում, և այդ ընդհանուր շահի շուրջ ինչ-ինչ անհամաձայնութոններ մի կողմ են դրվում ու շահի շուրջ համախմվում են. սա դրական երևույթ է:
Ցանկացած իրավիճակում դաշնակիցներ ընտրել և գտնել պետք է: Առանց դաշնակիցների ինչպե՞ս է հնարավոր խնդիրներ լուծել: Տարօրինակն այն է, որ անհամաձայնությունների պատճառով մարդիկ լքում են պայքարը, իսկ դա քաղաքական հասունության մասին չի խոսում»,- նշեց Գայանե Առուստամյանը՝ հավելելով, որ հակված չէ մտածելու, որ ԲՀԿ-ն իր խոսքը գործ կդարձնի և որ ինքն այդ կուսակցությանը չի վստահում:

