Ճապոնիան ձեռք կբերի ԱՄՆ-ի 3-րդ ամենախոշոր ցորեն արտադրող ընկերությունը
WorldՃապոնական Marubeni ընկերությունը պատրաստվում է գնել ԱՄՆ-ի 3-րդ ամենախոշոր ցորեն արտադրող Gavilion Group ընկերությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը։
3.6 միլիոն դոլար արժողությամբ գործարքը հանդիսանում է ամենամեծ միջսահմանային ձեռքբերումը, որն էլ իր հերթին հանդիսանում է Ճապոնիայում 5-րդ ամենախոշոր գործարքը։
Marubeni ընկերությունը հայտնել է, որ գործարքը կիրականացվի փուլային տարբերակով, որի ավարտը նախատեսված է սեպտեմբերին, սակայն ընկերությունն այլ մանրամասներ չի ներկայացրել։