Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են 

Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս. Էդվարդ Նալբանդյան

Քաղաքական

Արցախ այցելած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին և նշել է, որ Ադրբեջանը բանակցություններում տանուլ է տալիս։

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցն ամբողջությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Ավանդույթ է արդեն դարձել, որ երբ մենք կազմակերպում ենք դեսպանահավաք, այցելում ենք Արցախ։ Խորհրդանշական է, որ այս անգամ մենք սկսեցինք դեսպանահավաքը հենց Արցախ այցելությամբ, և միգուցե սա մեզ հնարավորություն կտա ավելի հաջող անցկացնել մեր հավաքը։ Այն, ինչ-որ մենք լսեցինք Արցախի նախագահից շատ ոգևորիչ է: Կայացավ շատ բովանդակալից, հագեցած հանդիպում։ Դեսպանների, դիվանագետների համար շատ կարևոր է գալ Արցախ և լսել առաջին ձեռքից՝ անձամբ Նախագահ Սահակյանից, այն խնդիրների մասին, այն հարցադրումների մասին, որոնք հուզում են Արցախի մեր քույրերին և եղբայրներին:

Ցանկացած հայի համար շատ մեծ է Արցախ այցելելու ցանկությունը, ուր անընդհատ ուզում ես վերադառնալ։ Բայց դիվանագետների համար դա աշխատանքի, գործունեության հրամայական է:

Եվ այս հանդիպումն էլ Արցախի ղեկավարության հետ, ինչպես բոլոր նախորդ հանդիպումները, իսկապես շատ օգտակար էր:

Ես նաև կցանկանայի, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել Արցախի ղեկավարությանը այն բարձր գնահատանքի համար, որը տրվեց արտաքին գործերի նախարարության դիվանագետների գործունեությանը: Ոչ միայն նրանց անունից, ովքեր որ պարգևատրվեցին Արցախի պետական բարձր պարգևներով, այլ մեր բոլորի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև այդ գնահատականը մեր դիվանագետների ընդհանուր աշխատանքի, ջանքերի գնահատականն է՝ ի նպաստ, ի աջակցություն Արցախի ազատագրման շարժման։ Այդ ջանքերը գործադրվել են, երբ մեր դիվանագիտությունը կատարում էր առաջին քայլերը, և դրանք շարունակվում են նաև այսօր: Մենք լիցքավորված, ոգևորված ենք միշտ լինում Արցախ այցելություններով, հանդիպումներով թե ղեկավարության հետ, թե ժողովրդի հետ այստեղ, միշտ օգտագործում ենք առիթը՝ հանդիպելու, խոսելու նաև պարզ մարդկանց հետ, Արցախի մեր եղբայրների, քույրերի հետ: Այս հանդիպումները մեզ պարտավորեցնում են անել ավելին:

Հարց. Պարոն Նալբանդյան, գաղտնիք չէ, որ Արցախի միջազգային ճանաչման հարցը մշտապես գտնվել է Հայաստանի դիվանագետների գործունեության առաջնահերթությունների շարքում: Այդ մասին Դուք նաև բարձրաձայնել եք: Այդ ուղղությամբ ունե՞նք առաջընթաց: Կարելի՞ է ակնկալել, որ տարեվերջին կարող ենք ունենալ մեկ երկիր, որն իսկապես կճանաչի:

Էդվարդ Նալբանդյան. Բացառված չէ, բայց մեկ երկրի ճանաչումով չէ միջազգային ճանաչումը: Սակայն, ամեն ինչն իր սկիզբն ունի։ Դրան են ուղղված բանակցությունները, դրան է ուղղված եռանախագահների հետ բանակցային գործընթացը՝ ուղղված բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը, Արցախի ինքնորոշման իրավունքի ոչ միայն ճանաչմանը, այլև իրագործմանը։ Այդ դեպքում հնարավոր կլինի ակնկալել Արցախի ճանաչումը։

Հարց. Գործնականում իսկապես պարոն Նալբանդյան...

Էդվարդ Նալբանդյան. Դա հնարավոր է, և ես կարծում եմ, որ հենց դրան է գնալու:

Հարց. Կարգավորումը ռազմական լարվածությամբ է ուղեկցվում անընդհատ: Ի՞նչ է դա նշանակում:

Էդվարդ Նալբանդյան. Ի՞նչ է դա նշանակում. նշանակում է այն, որ Ադրբեջանը տանուլ է տալիս բանակցություններում, Ադրբեջանի ղեկավարությունն իրեն փակուղու մեջ է դրել: Որովհետև այն, ինչ ասում են միջազգային հանրության մանդատը ունեցող եռանախագահները, և Դուք լավ գիտեք, թե ինչ են նրանք ասում, իսկ ինչ է ասում Ադրբեջանը՝ տարբեր, հակասող բաներ։ Բանակցություններում փակուղու մեջ մտնելով՝ փորձում են ուժ օգտագործել, ուժ կիրառել, և իրենց թվում է, թե միգուցե ավելի հաջողություն կունենան։ Բայց մեր Արցախի զինվորներն ամեն ինչ անում են՝ ապացուցելով, որ ապարդյուն են այդ պատրանքները:

Հարց. Պարոն Նալբանդյան, այդքանով հանդերձ ժողովրդի մեջ դժգոհություն կա որոշակի մեր արտաքին քաղաքականության հանդեպ. խոսվում է, որ ամեն ինչ չի արվում: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում այդ կարծիքներին:

Էդվարդ Նալբանդյան. Լավ եմ վերաբերվում։ Քննադատությունը լավ բան է, եթե կառուցողական է: Դրան պետք է ուշադրությամբ, լրջորեն վերաբերվել, որպեսզի էլ ավելի լավ և առավելագույնը անել: Բայց, կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը ապացուցել է նաև, որ կան արդյունքներ: Եռանախագահող երկրների նախագահների մակարդակով հինգ հայտարարություն է արվել։ Որպես կարգավորման հիմք միջազգային իրավունքի նորմերի, սկզբունքների և դրույթների հիման վրա համապատասխան առաջարկներ են հնչեցվել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից։ Մենք ասում ենք, որ պատրաստ ենք դրանց հիման վրա շարունակել բանակցությունները, գնալ կարգավորման, իսկ Ադրբեջանը մինչ այսօր ձևացնում է, թե այդպիսի հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Այդ հինգ հայտարարություններն Ադրբեջանն է անտեսում, այլ ոչ թե մենք: Ուրեմն մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության մոտեցումներին։ Դա ակնհայտ արդյունք է։ Իհարկե, կարող է և ավելին լինել: Դրա համար էլ ասում եմ՝ եթե կառուցողական քննադատություն կա, դա նորմալ է, և մենք էլ ուշադրությամբ պետք է դրան վերաբերվենք։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից
Ամենադիտված