Դիտվել է 22754 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 21692 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 16145 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 15213 անգամ:Դաժան կատակ. աղջիկները մերկացնում են իրենց քնած ընկերուհուն (տեսանյութ)
Դիտվել է 12815 անգամ:Հյուսիսային պողոտայում դանակահարված պիտբուլի բացառիկ լուսանկարները (16+)
Դիտվել է 12499 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 12247 անգամ:Ահա թե ովքեր են Երևանի Կոմայգու «թիթեռնիկները» (տեսանյութ 18+)
Դիտվել է 11558 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11486 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 11413 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 10265 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10012 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 9826 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9590 անգամ:Վարդենիկում էշը կերել է տիրո՞ջը
Դիտվել է 9561 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Կոմիտասի պողոտայի ավտովթարի զոհերը ամուսիններ էին, որոնք իրենց խնամքի տակ ունեին 3 անչափահաս երեխա
Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի կապակցությամբ։
Ինչպես ավելի վաղ Tert.am–ին դեպքի վայրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանի Կոմիտաս 61 հասցեի մոտ՝ «Յունիբանկի» դիմաց, իրար էին բախվել «Յամահա» մակնիշի 1349 APA համարանիշի մոտոցիկլետն ու «Նիսան Մաքսիմա» մակնիշի 15 TT 007 համարանիշի ավտոմեքենան։ Բախման հետևանքով մոտոցիկլետը շրջվել էր, իսկ մոտոցիկլետի վարորդն ու ուղևորուհին մարմնական վնասվածքներ էին ստացել։
Մոտոցիկլետի ուղևորուհին, ինչպես նաև «Նիսան Մաքսիմայի» վարորդն ու ուղևորը տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ մոտոցիկլետավորը տեղում մահացել էր։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նաև մոտոցիկլետի ուղևորուհին։
Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է, որ մահացածները եղել են ամուսիններ՝ Գևորգ Թումանյանը և Մարիաննա Խաչատրյանը։ Նրանք իրենց խնամքին ունեցել են 3 անչափահաս երեխաներ՝ 2 և 7 տարեկան տղաներ և 4 տարեկան աղջիկ։
«Նիսան Մաքսիման» վարել էր 42-ամյա Արմենակ Ավագյանը։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։

