Ինչ հրահանգ կտա Արդարադատության նախարարը
Իրավունք««Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին տեղյակ է ՄԻՊ-ը, և մեր աշխատակիցներն այսօր եղել են դատապարտյալների հիվանդանոցում: Մենք փորձել ենք ճշտել տարբեր հանգամանքներ: Նրա համար շատ ավելի լավ կլիներ, եթե տեղափոխվեր քաղաքացիական հիվանդանոց: Արթուր Սարգսյանի առողջության պահպանումը մեզ համար առաջնային է: Ես անընդհատ կապի մեջ եմ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի հետ: Բժիշկներն անընդհատ այցելում են նրան, պարզապես՝ չեն կարողանում բժշկական օգնություն ցուցաբերել, քանի որ Սարգսյանը հրաժարվում է դրանից»,-այս մասին Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ արդյոք Արդարադատության նախարարն այս փուլում որևէ քայլ ձեռնարկե՞լ է Արթուր Սարգսյանի վիճակի բարելավման համար, Արման Թաթոյանը պատասխանեց. «Իմ տեղեկությամբ՝ Արդարադատության նախարարությունից այցելել են Արթուր Սարգսյանին: Այս պահին սպասում եմ նախարարությանից ինձ ուղարկվելիք պաշտոնական հրահանգներին և պարզաբանումներին: Դրանցից հետո հնարավորություն կունենամ գործելու և այդ մասին հրապարակային կներկայացնեմ»:
Հարցին՝ արդյոք քննարկվո՞ւմ է Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու հարցը, Արման Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ն իրավասու չէ դիմել՝ խափանման միջոցի փոփոխման համար, և չունի գնահատականներ տալու իրավունք. «Օրենքով ՄԻՊ-ը իրավունք չունի գնահատականներ տալ խափանման միջոցի վերաբերյալ, բայց հաշվի առնելով փաստաբանների բողոքները և պնդումները, որ խափանման միջոցը չհիմնավորված է, ես դիմումներ եմ ներկայացրել քրեական հետախուզություն իրականացնող մարմիններին, որպեսզի դա քննարկվի: Եվս մեկ անգամ հատուկ ընդգծում եմ՝ ինձ արգելվում է գնահատականներ տալ, ես առավել շատ հոգում եմ նրա առողջության պահպանման և պահման պայմանները բարելավելու հարցը»:
Աղավնի Սուքիասյան