Ֆուկուսիմայի ժառանգությունը զգացնել է տալիս
WorldԳիտնականներն արդեն սկսել են ֆիքսել Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի երկարաժամկետ հետևանքները։
ԱՄՆ-ի հետազոտողները գրանցել են երկնագույն թունա ձկան օրգանիզմում ռադիացիայի մակարդակի կտրուկ բարձրացում։ Այս ձուկը խաղախօվկիանոսյան ամենահայտնի ձկներից է և ունի արդյունաբերական հսկայական նշանակություն։
Զեկույցում նշվում է, որ թունայի միսն ուտել դեռ կարելի է, սակայն, գիտնականների համոզմամբ, հստակ է կապը ձկան օրգանիզմում ռադիոակտիվ ցեզիումի պարունակության աճի և Ֆուկուսիմայի պայթյունի միջև։