Ադրբեջանի նկատմամբ կիրառվելու են հայկական զինանոցի բոլոր հնարավորությունները
ԲլոգոսֆերաԱրցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանում «փորձագիտական» մակարդակում մեկնաբանելով առաջնագծում ստեղծված իրավիճակը՝ հայտարարում են, որ Արցախում «դիրքային պատերազմ է» սկսվել:
Մի տեսակ իրադարձություններից հետ են մնացել. «դիրքային պատերազմ» վաղուց էր սկսվել՝ ճանապարհ բացելով պատերազմի այլ դրսևորումների վրա:
Հայկական կողմն արդեն արձագանքել է վերջին օրերին ստեղծված իրավիճակին՝ եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Ադրբեջանի նկատմամբ կիրառվելու են հայկական զինանոցի բոլոր հնարավորությունները»: