Մերկելն ու Թրամփը կհանդիպեն Վաշինգտոնում. Sueddeutsche Zeitung
Արտաքին ՔաղաքականԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ակնկալում է հանդիպում ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մարտի կեսերին: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Sueddeutsche Zeitung-ի փոխանցմամբ` Մերկելի ու Թրամփի հանդիպումը ծրագրված մարտի 14-ին Վաշինգտոնում: Այլ մանրամասներ պարբերականը չի հաղորդում:
Հանդիպումը կդառնա առաջինը երկու երկրների ղեկավարների համար Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո: