Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի Ոսկե հուշամեդալով

2017-03-03 22:17:08

Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մարտի 3-ին ընդունել է ռեժիսոր, սցենարիստ և դերասան Ալբերտ Մկրտչյանին:

Ինչպես տեղեկացրին Գյումրու քաղաքապետարանից, հանդիպմանը ներկա էին քաղաքային իշխանության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորել է Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-ամյակի առիթով: Անդրադառնալով Ալբերտ Մկրտչյանի՝ Գյումրի քաղաքի համար ունեցած ավանդին, կատարած գործունեությանը և հաշվի առնելով թատերարվեստում և հայ կինոյի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, բազմամյա արդյունավետ ստեղծագործական գործունեությունը, վաստակած մեծ հեղ ինակությունը՝ Ալբերտ Մկրտչյանը Գյումրու քաղաքապետի կողմից պարգևատրվել է Գյումրի համայնքի ոսկե հուշամեդալով:

Ներկաները ևս շնորհավորել են Ալբերտ Մկրտչյանին՝ ծննդյան առթիվ, հիշել ու պատմել դրվագներ Մհեր և Ալբերտ Մկրտչյանների խաղացած դերերի, նկարված ֆիլմերի և առհասարակ՝ կինոարվեստում նրանց ունեցած մեծ ավանդի մասին: Ալբերտ Մկրտչյանն իր հերթին ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար:

Արմենուհի Մխոյան

Դիտվել է 363 անգամ:

Լրահոս
29 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը