Իրանը լավատեսորեն է տրամադրված Մոսկվայում կայանալիք «Վեցնյակի» հետ հանդիպմանը

2012-05-29 23:56:31

Իրանի Արդյունավետության խորհրդի քարտուղար Մոսեն Ռեզաենը հայտարարել է, որ Մոսկվայում կայանալիք «Վեցնյակի» և Թեհրանի միջև կայանալիք բանակցություններին լավատեսորեն է տրամադրված, հաղորդում է PressTv-ն։

Հիշեցնենք, որ Իրանի և ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ (Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսատան, ԱՄՆ) և Գերմանիայի միջև կշարունակվի Մոսկվայում կայանալիք «P5+1» ձևաչափի համաժողովը, որի ժամանակ շարունակվելու է քննարկվել Իրանի միջուկային ծրագիրը։ 

«Ես լավատես եմ քանի, որ մենք հատուկ քայլեր ենք ձեռնարկում», – ասել է Ռեզաենը։ Ռեզաենը ավելացրել է նաև, որ Արևմուտքը և Իրանը պետք է ավելի խորացնեն համագործակցությունը հաջողության հասնելու համար։

Դիտվել է 576 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին
Լրահոս
30 Օգտ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը