Հարավային Կորեան 42%-ով ավելացրել է իրանական նավթի ներմուծումը
IranՀարավային Կորեան 42%-ով ավելացրել է իրանական նավթի ներմուծումը, հաղորդում է իրանական PressTv-ն։
Համաձայն Կորեայի Նավթի ազգային գործակալության վիճակագրության տվյալների՝ Իրանից ներմուծվող նավթի տարեկան ծավալը հասել է 7,5 միլիարդ բարելի։ Ապրիլ ամսին Կորեան նախկին 200 հազար բարելի փոխարեն, օրական ծախսել է 250 հազար բարել։
ԱՄՆ-ը և ԵՄ–ը մեղադրել են Իրանին ապօրինի նավթ վաճառելու մեջ։ Սակայն Իրանը հերքել է այդ մեղադրանքները՝ ընգծելով, որ ատոմային էներգիայի և նավթային միջազգային գործակալությունները բազմաթիվ անգամ ստուգել և հավաստիացել են, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ–ի կողմից Իրանի միջուկային ծրագրի հարցով կիրառված պատժամիջոցների շրջանակում որոշվել էր դադարեցնել իրանական նավթի գնումը, որը վերջնականապես ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։