«Զանգիր ինձ». Մեսսին պարզաբանում է իր ժեստը (լուսանկար)
Սպորտ«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է, թե ում է ողղված եղել «զանգիր ինձ» ժեստը:
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Սելտա»-ի դեմ հանդիպմանը արգենտինացին դուբլ էր ձևակերպել:
24-րդ րոպեին հաշիվը բացելուց հետո ֆուտբոլիստը, ցույց տալով տրիբունայի կողմը, ձեռքով «զանգիր» ժեստն է ցուցադրել:
Ինչպես տեղեկացնում է AS-ը ֆուտբոլիստը բացատրել է, որ ժեստը ուղղված է եղել իր զարմիկին, ով ողջ օրը զանգել է իրեն, բայց ինքը չի պատասխանել զանգին: