ՉԺՀ-ի բանկային համակարգն առաջ է անցել ԵՄ-ից եւ դարձել աշխարհում խոշորագույնն ակտիվների ծավալով

2017-03-06 16:02:39

Չինաստանի բանկային համակարգը 2016 թվականի վերջին ակտիվների ծավալով դարձել է աշխարհում խոշորագույնը, ինչն արտացոլում է ինչպես ՉԺՀ-ի աճող դերը համաշխարհային ֆինանսների բնագավառում, այնպես էլ Չինաստանի տնտեսության ուժեղացող կախվածությունը պարտային ֆինանսավորումից: Այդ մասին գրել է Financial Times-ը:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Չինաստանի բանկային ակտիվները հասել են 33 տրիլիոն դոլարի՝ եվրոգոտու 19 երկրներում 31 տրիլիոն դոլարի, ԱՄՆ-ում 16 տրիլիոն դոլարի եւ Ճապոնիայում 7 տրիլիոն դոլարի համեմատությամբ, վկայում են FT-ի սեփական վերլուծության արդյունքները:

«Չինաստանի բանկային համակարգի վիթխարի չափերը ոչ այնքան տոնելու առիթ են, որքան բանկային ֆինանսավորումից տնտեսության չափազանց մեծ կախվածության ազդանշան, որը սաստկանում է պաշարների անարդյունավետ բաշխումից եւ անհավանական վարկային ռիսկերից»,- կարծում է Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Էսվար Փրասադը, որն ավելի վաղ ԱՄՀ-ում չինական ուղղության պատասխանատուն էր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Դիտվել է 207 անգամ:

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը