Դիտվել է 20496 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 20364 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 15826 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14453 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 13629 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 12197 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10938 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10643 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10196 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9467 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8547 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7828 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7761 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7679 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
Դիտվել է 7596 անգամ:Խոշոր ավտովթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա մեկ տասնյակից ավելի վիրավոր
ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատը վերազինվում է
Օրերս ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատը ստացել է նոր, «Պրոֆի» տիպի շնչառական ապարատներ, որոնք փոխարինելու են արդեն հնացած թթվածնային մեկուսիչ հակագազերին:
Հին նմուշի հակագազերն աշխատում էին մեկուսացված, փակ ցիկլով՝ զտելով հրշեջի արտաշնչած օդը ու նորից այն ուղղելով շնչուղիներ: Խափանման դեպքում սա կարող է մարդու համար ճակատագրական լինել, բացի այդ՝ թթվածին առավել վտանգավոր է, քանի որ հեշտ է բռնկվում:
Նոր շնչառական ապարատները, որոնք լայն կիրառություն ունեն աշխարհի շատ երկրներում, աշխատում են խտացված օդով և հնարավորություն են տալիս հրշեջին մեկ ժամ աշխատել ծխապատ գոտում: Արտաշնչած օդը դուրս է մղվում, ինչը կարևոր է հրշեջի անվտանգություն ապահովելու համար: Եվս մեկ առավելություն է այն, որ ապարատն ունի լրացուցիչ խողովակ, որի միջոցով հրշեջը կարող է իր բալոնից օդ մատակարարել մարտական ընկերոջն ու օգնել նրան դուրս գալու վտանգավոր գոտուց:
ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ ջոկատում առկա հակագազերն արդեն մաշվել էին թե ֆիզիկապես, թե բարոյապես: «Այդ հակագազերից վերջինը ստացել էինք ավելի քան 20 տարի առաջ: Ու քանի որ մյուս երկրներում դրանք արդեն հանվել են արտադրությունից ու շահագործումից, զգալիորեն դժվարացել էր դրանց վերանորոգումը՝ պահեստային մասերի բացակայության պատճառով: Թթվածնային մեկուսիչ հակագազերի օգտագործումն օրեցօր ավելի վտանգավոր էր դառնում անձնակազմի համար ու կարող էր բացասաբար անդրադառնալ հրդեհաշիջման ընթացքի վրա: Նոր հանդերձանքն ու շնչառական ապարատները հնարավորություն են տալիս բարձրացնել աձնակազմի պատրաստվածությունն ու ավելի արդյունավետ դարձնում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը», - ասել է Մարգարյանը:
Շնչառական ապարատներից բացի՝ ջոկատի անձնակազմն ապահովվել է նոր մարտական համազգեստով (ջերմակայուն հագուստ, ճտքավոր կոշիկներ, սաղավարտ, ձեռնոցներ) և ջերմաանդրադարձիչ հանդերձանքով, որը թույլ է տալիս աշխատել չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում: Մոտ մեկ տարի առաջ ջոկատը ստացել է նաև բոլորովին նոր՝ 2010 թ. արտադրության, 5 տոննա ջրատարողությամբ «ԿԱՄԱԶ» մակնիշի հրշեջ մեքենաներ:
ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատը շնչառական նոր սարքավորումները կսկսի կիրառել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի մասնագետների կողմից անցկացվող տեսական ու գործնական դասընթացներում վերապատրաստվելուց հետո:

