Տերեշկովան նշում է ծննդյան 80-ամյա հոբելյանը
ՌուսաստանՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովայի հոբելյանի առթիվ երկու նվեր է մատուցել, որոնք համապատասխանում են «Չայկա» պայմանականչին՝ «Որորը (Չայկա) իջնում է ջրի վրա» քանդակը եւ «Որորները Վոլգայի վրա» նկարը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Տերեշկովան մարտի 6-ին նշում է 80-ամյակը: 1963 թվականի հունիսին նա դարձավ առաջին կին տիեզերագնացը՝ 70 ժամ անցկացնելով «Վոստոկ-6» տիեզերանավում: Տերեշկովան մինչ օրս մնում է միակ կինը, որը միայնակ թռիչք է կատարել տիեզերք: Ռուսաստանում առաջին կինն է գեներալ-մայորի կոչումով:
Ներկայում նա Պետդումայի ֆեդերատիվ կարգի եւ տեղական ինքնակառավարման հարցերի կոմիտեի փոխնախագահն է: Ավելի վաղ հոբելյանի առթիվ Տերեշկովային շնորհավորել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ այլ քաղաքական գործիչներ:
«Սկսած տիեզերք ձեր լեգենդար թռիչքից, դուք միշտ մեզ համար եղել եք օրինակ եւ հայրենիքին ծառայության խորհրդանիշ, ընդ որում տարբեր տեղերում, եւ այժմ շարունակում եք ակտիվորեն աշխատել Պետական դումայում»,- ասել է նախագահը մարտի 6-ին Տերեշկովայի հետ կայացած հանդիպմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: