Դիտվել է 21086 անգամ:Պարզվել է Երևանում տեղի ունեցած վթարի վայրում իրեն լկտի ու սանձարձակ պահող կին վարորդի ինքնությունը (տեսանյութ)
Դիտվել է 20550 անգամ:Արտակ Բուդաղյանն իմացել է եղբոր մահվան մասին
Դիտվել է 15975 անգամ:«Չեմ ուզում ինքս ինձնից զզվել, նոր հեռանալ, մնաք բարով». ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը (լուսանկարներ)
Դիտվել է 14545 անգամ:Բողոքի ակցիա` «Երևան սիթի»-ում (տեսանյութ)
Դիտվել է 14103 անգամ:Կինը բռնացրեց ամուսնուն սիրուհիների հետ (տեսանյութ)
Դիտվել է 12931 անգամ:21-ամյա աղջիկը 10 օր է՝ որոնվում է. նրա մասին պատմում է ընկերուհին (լուսանկարներ)
Դիտվել է 10980 անգամ:Արշալույս Փայտյանի պաշտոնանկության իրական պատճառը
Դիտվել է 10756 անգամ:Էրոտիկ անակնկալ՝ հյուրանոցում (թաքնված տեսախցիկ 16+)
Դիտվել է 10295 անգամ:Մարզպետների փոփոխության հարցը լուրջ է
Դիտվել է 9885 անգամ:Գտնվել է շուրջ 10 օր փնտրվող 21-ամյա աղջիկը
Դիտվել է 9565 անգամ:Հայ հարսի «ոչ հարսանեկան» պարը (տեսանյութ)
Դիտվել է 8614 անգամ:Լուրջ սկանդալ, ինչի արդյունքում հնարավոր է Յուրի Վարդանյանը խնդիրներ ունենա
Դիտվել է 7958 անգամ:Արթուր Բաղդասարյանի և նրա կնոջ ունեցվածքը
Դիտվել է 7887 անգամ:Ի՞նչն է եղել Սյունիքի այդ արյունալի երեկոյի դրդապատճառը
Դիտվել է 7756 անգամ:Գագիկ Ծառուկյանը կնշանակվի վարչապե՞տ
ՀՀ մշակույթի նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը համատեղ կզբաղվեն Փակ շուկայի հարցով
Ս. թ. մայիսի 27-ի երեկոյան քանդվել են Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկված Մաշտոցի պողոտայի N 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի ներքին հատվածի երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաները: Նույն օրը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մասնագետների ծածկած շուկայի տարածք այցի արդյունքում արձանագրվել է 6 կամարաձև թաղերի փլուզում:
Ըստ «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ տնօրինության՝ Մաշտոցի պողոտայի կողմից ստորգետնյա /հիմքերի/ հատվածում ուժեղացման համար իրականացվող նախապատրաստական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է, որ շինության նախկինում քանդված հետնամասի հատվածում առկա երկաթբետոնյա կամարաձև կոնստրուկցիաներում առաջացել են տեղային փլուզման երևույթներ: Անկանխատեսելի փլուզումից խուսափելու համար կառուցապատողի կողմից որոշվել է անհապաղ քանդել փլուզվող մեկ կամարը, սակայն քանդման աշխատանքներ իրականացնելիս վնասվել և հետագայում փլուզվել են նաև մինչև դեֆորմացիոն կար հասնող, միմյանց հետ կապակցված հաջորդ միաձույլ կողավոր թաղերը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի վիճակը պահանջում էր համապատասխան կառույցների հրատապ միջամտություն՝ մայիսի 27-ի երեկոյան աշխատանքները դադարեցվել են և մայիսի 28-ին շինության առկա վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների և հրավիրված մասնագետների կողմից տեղում կատարվել է առկա վիճակի ուսումնասիրություն և կազմվել է փաստագրման արձանագրություն:
Հիշեցնում ենք, որ կառուցապատողն ուներ միայն ստորգետնյա հատվածի վերաբերյալ շինարարական թույլտվություն, և Ծածկած շուկայի ստորգետնյա ավտոկայանատեղիի ու պահեստային տարածքի կառուցման աշխատանքներն իրականացվում էին Մշակույթի նախարարության եզրակացության հիման վրա՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 30. 03. 2012 թ. համաձայնեցված աշխատանքային նախագծով: Դեռևս մայիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցը այցի ժամանակ փաստել էր, որ աշխատանքները իրականացվում են միայն ստորգետնյա հատվածում: Միաժամանակ հայտնում ենք, որ նախկինում շինությունում կատարված անօրինական շինարարական աշխատանքները դադարեցվել էին ևս 2 անգամ:
Դեռևս սույն թվականի մարտի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել էր շուկայի վերգետնյա հատվածի վերակառուցման ուժեղացման և վերականգնման էսքիզային նախագիծը՝ կից ներկայացված Ծածկած շուկայի շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ «Քաղսեյսմշին հետազոտում» ՍՊԸ-ի կողմից 30. 05. 2011 թ. տրված եզրակացությամբ (այստեղ շենքը գնահատված է որպես 3-րդ աստիճանի վթարային կառույց): Գիտամեթոդական խորհուրդը, հաշվի առնելով շինության առկա փոփոխված իրավիճակը և ելնելով շուկայի հետագա անվտանգ շահագործման համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրներից, առաջարկել է ՀՀ մշակույթի նախարարությանը դիմել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու համար: Ս. թ. մարտի 30-ին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը ներկայացրել է «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության կողմից շուկայի տեխնիկական վիճակի և վերակառուցման հնարավորությունների վերաբերյալ եզրակացությունը, որում շինության վիճակը գնահատվել է խիստ վթարային, և առաջարկվել է ապամոնտաժել առկա երկաթբետոնյա կոնստրուկցիաներն ու դրանք փոխարինել նորերով:
Խնդրին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանին տրամադրել է վերոնշյալ եզրակացությունները և Ծածկած շուկայի վերակառուցման ու վերահատակագծման էսքիզային նախագիծը՝ խնդրելով կազմել և ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել Կենտրոնական ծածկած շուկայի ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը, որում հաշվի կառնվեն տրված տեխնիկական եզրակացությունների պահանջները ու հուշարձան-շենքի արտաքին և ներքին տարածքի գեղարվեստական, ճարտարապետական ու ծավալատարածական լուծումները: Քաղաքապետարանի կողմից կազմված ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը նախարարության դիտողություններով և առաջարկություններով վերադարձվել է ս/թ ապրիլի 17-ին՝ լրամշակման:Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետարանը հարցը քննարկել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովումներում:
Ներկայումս շինարարական աշխատանքների արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակից ելնելով՝ շուկայի տարածքում աշխատանքները դադարեցվել են: ՀՀ մշակույթի նախարարի և Երևանի քաղաքապետի համատեղ հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը հրատապ կուսումնասիրի ստեղծված իրավիճակը, կներկայացնի համալիր առաջարկություններ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:Հանձնաժողովի եզրակացության հիման վրա ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կքննարկեն իրավապահ մարմիններին դիմելու նպատակահարմարությունը:

