«Առավոտ». Ե՞րբ է Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունենալու ընտրազանգվածի առաջ

2017-03-07 08:26:27

«Առավոտ» թերթը գրում է.

«Երեկ Աշտարակում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ անդրադառնալով հարցին, թե երբ է ընտրազանգվածի հետ հանդիպելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանն ասաց. «Նա սովորական ընտրական տեխնոլոգիաներին չի ենթարկվում, ունի ժողովրդի հետ խոսելու հատուկ ոճ։ Գուցե հազվադեպ է խոսում, բայց դիպուկ»։

Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ առաջին նախագահի ասածը ոչ թե քարոզչություն է, այլ ժողովրդին ճշմարտությունն ասելու փորձ. «Իսկ ճշմարտությունը երկու վայրկյանը մեկ չեն ասում, այլ մեկ անգամ՝ համոզիչ ու հասանելի ձեւով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 528 անգամ:

Լրահոս
27 Ապր
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը