Կորյուն փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 2 տղամարդու դի
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 7-ին, մայրաքաղաքի Կորյունի 23/45 հասցեի բնակարանում հայտնաբերվել է 2 տղամարդու դի։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Սոնա Տռուզյանը նշեց, որ դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, նշանակվել են փորձաքննություններ. «Մահվան պատճառները կարող են ասել միայն մասնագետների կողմից տրված եզրակացությունների դեպքում: Նրանցից մեկի ինքնությունը պարզվել է»:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք նշված բնակարանում ապրել են վարձակալական հիմունքներով: