Բրեյվիկի ընկերների կարծիքով՝ նա փոխվել 6 տարի առաջ
ԱշխարհԱնդերս Բերինգ Բրեյվիկի 4 նախկին ընկերները Օսլոյի դատարանում պատմել են, որ 77 մարդ սպանած Բրեյվիկը փոխվել է 6 տարի առաջ։
Նախկինում բարի և շփվող Բրեյվիկը հենց այդ ժամանակաշրջանում դադարեցրել է շփվել ընկերների հետ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա սկսել է ապրել մոր հետ և տարվել է համակարգչային խաղերով։
Երբ նրանք կրկին սկսել են շփվել, Բրեյվիկն անընդհատ խոսել է իսլամի և մշակութային բազմազանության վտանգների մասին։ Միևնույն ժամանակ նա միշտ էլ հանգիստ է ընդունել իր ընկերների առարկությունները։