Դիտվել է 30800 անգամ:Լիլիթ Հովհաննիսյանը «խայտառակ եղավ» «Տաշիր 2013»–ի ժամանակ
Դիտվել է 23939 անգամ:Էտ ինչի՞ է էտքան փոքր. Ռոբերտ Քոչարյանի անսպասելի հարցը (տեսանյութ)
Դիտվել է 18877 անգամ:Ռոբերտ Քոչարյանի և իր որդու հանդիպումը (տեսանյութ)
Դիտվել է 16191 անգամ:Երևանն անձրևից հետո (տեսանյութ)
Դիտվել է 13202 անգամ:«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողի և Ադրբեջանի ներկայացուցչի ձայները «գնված են» (տեսանյութ)
Դիտվել է 12756 անգամ:Վերջին շտրիխը` նոր պատուհաս
Դիտվել է 11983 անգամ:Օրենքով գողերի բացառիկ ցուցակը` մականուններով. մաս 1-ին
Դիտվել է 11884 անգամ:Ադրբեջանի նախագահի կինն ու Լուկաշենկոն սիրեկաննե՞ր են (տեսանյութ)
Դիտվել է 11541 անգամ:Խոշոր և լայնամասշտաբ հրդեհ՝ «Սպայկա»-ում. հրշեջները գիշերը 00:00-ից մինչև այս պահը չեն կարողանում մարել խոշոր հրդեհը
Դիտվել է 10899 անգամ:Քըրք Քրքորյանին պատա՞նդ են վերցրել
Դիտվել է 10682 անգամ:Մինչ փրկարարների տեղ հասնելը, քաղաքացիները իրենց ուժերով փրկեցին երիտասարդ աղջկա կյանքը
Դիտվել է 10136 անգամ:«Օրենքով գողերը» և նրանց մականունները. բացառիկ ցուցակ (մաս 2)
Դիտվել է 9811 անգամ:Կառավարությունում ծայրաստիճան լարված վիճակ է
Դիտվել է 9633 անգամ:4 սուբյեկտիվ պատճառ, թե ինչու Հայաստանը «Եվրատեսիլ-2013» մրցույթում գրավեց վերջից 8-րդ տեղը
Դիտվել է 9337 անգամ:Սեփական հարվածի կորուստները. ի՞նչ կորցրեց Գագիկ Ծառուկյանը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներին
Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին: Ողջունելով սենատորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նրանց նոր նախագահի ընտրության կապակցությամբ` մաղթելով, որ նրա առաքելությունն արդունավետ ու արգասաբեր լինի ի բարօրություն Ֆրանսիայի ժողովրդի: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Նորին Սրբությունը նշեց, որ հայ ժողովուրդն առանձնակի ջերմություն է տածում ֆրանսիացիների հանդեպ, քանի որ դժվար պահերին նրանք մշտապես զորակից են եղել մեր ժողովրդի զավակներին եւ հանդես եկել նրանց իրավունքների պաշտպանությամբ: Խոսելով Ֆրանսիայի հայկական համայնքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր շնորհակալությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին` համայնքին հոգեւոր եւ մշակութային կյանքով լիարժեքորեն ապրելու հնարավորություն ընձեռելու համար: Պատվիրակության ղեկավար սենատոր Ֆիլիպ Մարինին իր հերթին անդրադարձավ հայ-ֆրանսիական հարաբերություններին` ընդգծելով, որ դրանք աչքի են ընկնում բարձր մակարդակով: Պրն. Մարինին կարեւորեց նաեւ հայկական համայնքի դերն ու նշանակությունը Ֆրանսիայի զարգացման գործում` նշելով, որ երկրի տարբեր քաղաքներում առկա հայկական եկեղեցիներն ու մշակութային շատ արժեքներ Ֆրանսիայի անբաժան մասն են կազմում: Սենատորները նաեւ ներկայացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած իրենց այցի տպավորությունները` մասնավորաբար ընդգծելով, որ այսօր Արցախում ակնհայտ է խորը քրիստոնեական արմատներ ունեցող ազգային մշակույթի եւ ինքնության վերածնունդը:

