Մեսսին հավասարվեց Ռոնալդուին
ՍպորտԿատալոնյան «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում ՊՍԺ-ի դեմ հանդիպմանը գոլի հեղինակ էր դարձել 11 մետրանոց հարվածից:
Չեմպիոնների լիգայում դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածների քանակով 29-ամյա արգենտինացին հավասարվեց Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Երկու ֆուտբոլիստներն էլ անվրեպ են իրացրել 11 հատ 11 մետրանոց հարված: Այս մասին գրում է Opta-ն:
Հիշեցնենք, որ կատալոնացիները պատասխան խաղում փարիզյան թիմին հաղթեցին 6:1 հաշվով և դուրս եկան քառորդ եզրափակիչ: