Հայկական ներկայությունը Սպիտակ Տանը (լուսանկարներ)
Science and cultureՍուրեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կտավը, որը կարելի է տեսնել այս նկարների վրա, պատկանում է հայ նկարիչ Կարլ Գալուստի վրձնին։ Այս կտավը Իրանի հյուպատոսը նվիրել է ԱՄՆ նախագահին 1909 թվականին։ Իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Կարլ Գալուստի «Welcome» կտավը կախվել է ԱՄՆ նախագահի Օվալաձև Օֆիսի ընդունարանի պատին, այսինքն քարտուղարների համար նախատեսված սենյակում, Բուշ կրտսերի օրոք։
Ֆոտոներում կարելի է տեսնել Օբամայի նկարները՝ իր իսկ ընդունարանում, ինչպես նաև ԱՄՆ փոխնախագահ Չեյնիի նկարը, ով ընդունարանում սպասում է Բուշին։ Իսկ Քլինթոնի օրոք ընդունարանում այլ նկար էր կախված։ Մի խոսքով, եթե ԱՄՆ նախագահի ընդունարանում ես հայտնվում, քեզ Կարլ Գալուստի «Welcome» նկարն է ողջունում։ Հուսամ Թրամփն այն չի տեղափոխի»։
{gallery}bushktav{/gallery}