Հրապարակվել է Սեուլում ոստիկանության հետ ցուցարարների բախումների տեսանյութը

2017-03-10 17:47:07

Ցանցում հայտնվել է ոստիկանության եւ իշխանությունից հեռացված Հարավային Կորեայի ղեկավար Պակ Կըն Հեի կողմնակիցների բախումների տեսանյութը: Այն հրապարակել է BFMTV-ն:

Դիմակայության ընթացքում զոհվել է երկու մարդ, եւս ութը վերքեր են ստացել: Երկրի մայրաքաղաքում անկարգություններն սկսվե են այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման մասին խորհրդարանի որոշումը:
Նոր նախագահի վաղաժամկետ ընտրությունները, օրենքի համաձայն, կկայանան առաջիկա 60 օրվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ մայիսի 9-ին:

 

Դիտվել է 203 անգամ:

Լրահոս
26 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը