Օհայոյում քամին քշել-տարել է տուն գնացող աղջկան (տեսանյութ)
ՀասարակությունԱՄՆ-ի Լինդհերսթ քաղաքի (Օհայոյի նահանգ) չորսամյա աղջնակը քիչ է մնացել, որ կրկնի «Օզ երկրի կախարդը» ֆիլմից Դորոթիի սխրանքը, երբ նրան քշել-տարել է քամու սաստիկ պոռթկումը: Փոքրիկ Մեդիսոն Գարդների «թռիչքի» տեսագրությունը Facebook-ում հրապարակել են նրա ծնողները:
Նրանց տանը տեղակայված տեսահսկման խցիկը պատկերել է, թե ինչպես Է երեխան մոտենում մուտքի դռանը եւ բռնում բռնակը: Այդ պահին դուռը կտրուկ բացվում է, իսկ աղջիկը թռչում է դրա հետ:
Ծնողներն անմիջապես օգնության են նետվել աղջկան եւ համոզվել, որ նա չի տուժել: Մեդիսոնն ինքը սկզբում շփոթվել է, սակայն երբ նրան ցույց են տվել տեսագրությունը, չի կարողացել զսպել ծիծաղը: Ծնողներն ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել եւ տեսագրությանը կցել են «Come Fly with Me» («Ճախրիր ինձ հետ») երգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: