Ռուսաստանը միակ լուրջ ուժն է... . Սիրիայի նախագահ

2017-03-12 11:58:17

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չինական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանը միակ ուժն է, որն արդյունավետ պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Ասադիխոսքով՝ Դամասկոսը ջիհադականների դեմ պայքարում դեռևս որևէ հստակ գործողություններ չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից, որն ԻՊ-ի դեմ պայքարն իր քաղաքականության առաջնային հարցերից էր անվանում:

«Միակ լուրջ կողմն այդ հարցում Ռուսաստանն է, որն արդյունավետ կերպով պայքարում է ԻՊ-ի դեմ մեզ հետ համագործակցելով», - ասել է Ասադը չինական հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նաև նշել է, որ Սիրիայում ԱՄՆ զորքերի ներկայությունը ԻՊ-ի դեմ հաղթանակի երաշխիք չի համարում: «Ամերիկացիները պարտվել են գրեթե բոլոր մարտերում, նրանք պարտության են մատնվել Իրաքում, արդյունքում նրանք ստիպված են եղել դուրս բերել իրենց ուժերը», - ասել է նա:

Դիտվել է 814 անգամ:
Առաջարկում ենք նաև
Դիտել ավելին

Լրահոս
23 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը