ԵՄ-ն որոշել է արգելափակել Թուրքիայի ինտեգրմանն ուղղված վճարները

2017-03-12 14:21:26

Եվրամիությունը որոշում է կայացրել արգելափակել Եվրամիությունում Թուրքիայի ինտեգրմանն ուղղված մի շարք ծրագրերով նախատեսված վճարները:

«Մենք իրավաբանորեն պարտավոր ենք համապատասխանեցնել ֆինանսական օգնությունն այն առաջընթացի հետ, որը գրանցում է երկիրը», ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ այս մասին մարտի 11-ին հայտարարել է ԵՄ ընլայնման և հարևանության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Յոհանես Հանը:

Հանը նշել է, որ բացասական միտումները սկսվել էին դեռևս հուլիսյան հեղաշրջման փորձից առաջ. «Դրանք հակասում են ոչ միայն ԵՄ չափանիշներին, այլև միջազգային իրավունքին»:

Եվրամիության կողմից Թուրքիային հատկացվելիք ֆինօգնությունը 2014-2020 թվականներին կազմում է 4.45 մլրդ եվրո: Այդ գումարից Բրյուսելը ներկա պահին Անկարային է փոխանցել 167 մլն եվրոն:

Դիտվել է 728 անգամ:

Լրահոս
23 Մար
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը