Ողբերգական ավտովթար Հրազդանում. կա զոհ և վիրավորներ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատվող երկրորդական ճանապարհի հարևանությամբ բախվել են ВАЗ 217030 մակնիշի T 700 TP 26 համարանիշի և Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 66-ամյա Համլետ Մաթևոսյանի վարած ПАЗ 3205 մակնիշի 416 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով ВАЗ 217030-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու ПАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի իքնությունը, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է 32-ամյա Անդրե Զաքևոսյանի անունով վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը՝ Ալիբեկ Կուբանովի անվամբ: Իրավապահները պարզում են, թե արդյոք մահացածը Ա. Զաքևոսյանն է:
Մանրամասները՝ Shamshyan.com-ում