Աբխազիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները. դիտորդներ կան նաև Արցախից
World PressԱբխազիայում մեկնարկել են խորհրդարանի ընտրությունները:
Առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին բացվել են բոլոր 152 ընտրատարածքները: ТАСС-ի հաղորդմամբ՝ յուրաքանչյուր ընտրատարածքում ներկա են պատգամավորի թեկնածուների դիտորդները. «Քվեարկության ընթացքին կհետևեն նաև դիտորդներ Ռուսաստանից, Հարավային Օսիայից և Լեռնային Ղարաբաղից», – ասվում է հաղորդագրությունում:
Աբխազիայի խորհրդարանի 35 պատգամավորական մանդատների համար հավակնում են պատգամավորի 148 թեկնածու՝ 125 աբխազներ, 9 հայեր, 8 ռուսներ, 2 հույներ, 2 վրացիներ, 1 օսետին և 1 կաբարդինացի: Թեկնածուների մեջ կա նաև 16 կին:
ԿԸՀ տվյալներով՝ քվեարկելու իրավունք ունեն 149 հազ. 622 մարդ: Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե մասնակցեն ընտրողների ոչ պակաս, քան 25%-ը: